Բաժիններ՝

Սև հաղարջը գլխավորում է ամենաօգտակար հատապտուղների ցանկը

Երկար ժամանակ գիտնականները փորձում են պարզել, թե որ հատապտուղն է ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար: Այս հարցի պատասխանը ստանալու համար կենսաբանները կատարեցին բազմաթիվ փորձեր և վերջապես գտան. ամենաօգտակար հատապտուղը սև հաղարջն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ բաժակ հաղարջը կարող է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Բացի դրանից, պարզվել է, որ այս հատապտուղը պաշտպանում է շաքարային դիաբետի զարգացումից, ինչպես նաև կանխում է ճարպակալումը:

Պարզելու համար հաղարջի օգտակարությունը, ամերիկացի գիտնականները ստիպված էին կատարել բազմաթիվ փորձեր: Փորձերը ցույց տվեցին, որ հատապտուղը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կանխարգելում են նյութափոխանակության խանգարումները: Բժշկությունը տալիս է իր բացատրությունը՝ կապված նյութափոխանակության խանգարումների հետ, ըստ որի՝ դրանք պայմանավորված են 3 պաթոլոգիաներով. ճարպակալում, արյան ճնշման բարձրացում և դիաբետ: Դեռ վաղուց էր հայտնի, որ այս հիվանդությունների «փունջը» բավականին կրճատում է մարդու կյանքը: Պատճառն այն է, որ սրանցից յուրաքանչյուրը, առավել ևս՝ այդ հիվանդությունները միասին, հանդիսանում են ինֆարկտի, ինսուլտի և այլ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ: Պարտադիր չէ լինել բժիշկ, հասկանալու համար, որ վերոնշյալ հիվանդություններից յուրաքանչյուրը մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար:

Բժշկները գնում են, որ այս իրավիճակում կարող է օգնել սև հաղարջը, որի կազմի մեջ են մտնում պոլիֆենոլներ, որոնք լավ հակաօքսիդիչներ են: Դրանք ի վիճակի են ապահովել օրգանիզմի անվտանգությունը: Ստացվում է, որ հաղարջը կարող է փոխհատուցել անոթների հատվածների վնասվածքները, իջեցնել արյան ճնշումը, կանխել գլյուկոզայի մակարդակի բարձրացումը: Նման եզրակացություններ արվեցին առնետների վրա կատարված փորձերից հետո:

Նյութը պատրաստեց Նարեկ Ադամյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս