
Դորտմունդի «Բորուսիային» անհրաժեշտ է ուժեղացնել խաղը պաշտպանությունում. «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխել

Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անալիզի է ենթարկել իր թիմի խաղը` հայտնաբերելով որոշ թերություններ:
Տուխելը մասնավորապես կարծում է, որ թիմը պաշտպանությունում պետք է ավելի վստահելի գործի:
«Մեզ կենսականորեն անհրաժեշտ է նորից լավ գործել պաշտպանությունում: Մեզ հարկավոր է գործել ավելի կազմակերպված և ավելի մեծ կենտրոնացումով: Թիմը պետք է վերադառնա իր խաղին»,- Տուխելի բառերն է ցիտում Fox Sports-ը:
Բունդեսլիգայի 8 տուրերի արդյունքում «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` հավաքելով 17 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը