«Եթե Պլատինին չներկայացնի իր անմեղության ապացույցները, մենք կդադարեցնենք մեր աջակցությունը». Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային միություն
Նիդեռլանդերի Թագավորական ֆուտբոլային միության տնօրեն Բերտ Վան Օստվենը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ֆուտբոլային գործունեությունից 90 օրով հեռացնելու հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ 60-ամյա ֆրանսիացին պատժվել է այն բանի համար, որ իր ժամանակին` ըստ բանավոր համաձայնության, 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից:
«Պլատինին պետք է ներկայացնի իր անմեղության իրավաբանորեն համոզիչ ապացույցներ:
Եթե վճարման վերաբերյալ չլինի տրամաբանական բացատրություն, ապա ես մտածում եմ, որ Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային միությունը կդադարեցնի իր աջակցությունը:
Նա պետք է համոզի մեզ իր անմեղության մեջ»,- ասել է Վան Օստվենը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը