«Մենք ի սկզբանե բողոքել ենք». ասում է տուժող Հարություն Զաքարյանի հայրը

Մայիսի 2-ի ն Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով այսօր տեղեկություններ էին տարածվել, թե տուժող կողմը՝ Հարություն Զաքարյանը, նոր ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:

168.am-ի հետ զրույցում գործով տուժող Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանն ասաց, որ քննություն է ընթանում. «Մենք բողոքել ենք, միշտ էլ բողոքում ենք, էլի բողոքում ենք, միշտ էլ ասել ենք: Քննությունը թող գնա, ով ինչ աստիճանի հանցանք գործել է, դրա համար էլ պատասխանատվության կենթարկվի: Այնպես չէ, որ մենք բողոքենք կամ չբողոքենք… Մենք ի սկզբանե բողոքել ենք»:

Հարցին՝ արդյոք իր որդիները նոր ցուցմունք տվե՞լ են, նա պատասխանեց. «Չեն կարող, իրենք զբաղված են: Հիմա՝ այս պահին, կլինիկայում է, պրոֆեսորը նայում է անեսթեզիոլոգի հետ, թե վաղը որ ժամին են վիրահատելու»: Մեր հարցին՝ այսինքն՝ որդին նոր ցուցմունք չի՞ տվել և չի՞ հայտնել, որ Տիգրան Խաչատրյանն իրեն չի հարվածել, նա պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ այդպիսի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս