5 հատկանիշ, որոնք ունենում են այն տղամարդիկ, ում կողքին իսկական կին է
Շատ կանայք համոզված են, որ տղամարդու մեջ ամենակարևորը ոչ թե արտաքին տեսքն է, այլ բնավորությունը, բայց այդ նույն կանայք պետք է հասկանան, որ տղամարդու լավագույն հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ նրանց կողքին իսկական կանայք են:
Տղամարդն ավելի շատ սիրում է ոչ թե կնոջը, այլ այն իրավիճակը, երբ կինն իր կողքին է: Դրա համար տղամարդու համար իդեալական կինը ոչ թե ամենագեղեցիկը, ամենախելացին կամ էլ ամենահաջողակն է, այլ իդեալական է այն կինը, ով տղամարդու համար ստեղծում է գործելու ու ապրելու կայուն և ներդաշնակ մթնոլորտ:
Այլ կերպ ասած, տղամարդու համար ներդաշնակ ընկերակցություն ստեղծող կինը միշտ կլինի սիրելի:
Ձեզ ենք ներկայացնում այն 5 հատկանիշները, որոնք ձեռք են բերում տղամարդիկ՝ ապրելով իսկական կնոջ կողքին:
1. Գեղեցիկ խոսք- Տղամարդը խոսում է գեղեցիկ, առանց վիրավորական բառերի և հայհոյանքների, երբ տանն իր կինը շփվում է նրա հետ հանգիստ, առանց հեգնանքի և սիրով: Եթե կինը տղամարդու հետ խոսի կոպիտ, հաճախ հոգնի կամ բառերով ցույց տա նրա անարժանությունը, ապա տղամարդը ոչ միայն՝ տանը, այլև՝ ամենուր կսկսի խոսել մեծամիտ և տգեղ բառերով:
2. Աշխատունակություն- Եթե կինը տանը ստեղծում է հարմարավետ պայմաններ, այնպիսին, որ տղամարդն իրոք հանգստանա տանը, ապա վերջինս դառնում է ավելի կազմակերպված, լավանում է նրա հիշողությունը, մտավոր աշխատանքը: Իսկ եթե կինն անընդհատ տանը լարված իրավիճակ է ստեղծում, ապա տղամարդը չի ունենում ոչինչ անելու ցանկություն, չի աշխատում ո՛չ տանը, ո՛չ աշխատավայրում, դառնում է ծույլ: Իսկ մի քանի տարի հետո այդ նույն կանայք բողոքում են, որ իրենց տղամարդիկ ամբողջ օրը տանն են և աշխատելու փոխարեն՝ միայն պառկում են բազմոցին և հեռուստացույց դիտում:
3. Բանական որոշումներ կայացնել- Եթե կինն անընդհատ ցույց տա, որ համաձայն է իր ամուսնու կայացրած որոշումների հետ, զիջումների գնա, բայց միաժամանակ այնքան խելացի լինի, որ տա ճիշտ խորհուրդներ, ապա տղամարդը ժամանակի հետ կկայացնի ավելի ու ավելի բանական, կշռադատված և տեղին որոշումներ: Տղամարդուն հաճախ թվում է, որ ինքնուրույն է կայացրել որոշումը, այլ ոչ թե՝ կնոջ խորհրդով, և այսպես ամուսինը բարձրացնում է նաև սեփական ինքնագնահատականը:
Անընդհատ հակաճառելով կամ դեմ գնալով տղամարդու որոշումներին՝ կանայք ոչնչի չեն հասնի:
4. Նպատակասլացություն- Երբ կինը կիսում է տղամարդու հետաքրքրությունները, աջակցում է նրան անգամ անիրականանալի թվացող հարցերում, տղամարդը դառնում է մի քանի անգամ ավելի նպատակասլաց: Հակառակ դեպքում՝ տղամարդը ծուլանում է:
Հետաքրքրություններ կիսել ասելով՝ պետք է հասկանալ անգամ մանրուքները: Օրինակ, դուք կարող եք նրա հետ դիտել ֆուտբոլային հանդիպում և պարբերաբար խնդրել նրան ինչ-որ բան բացատրել ձեզ խաղից: Կամ կարող եք հրավիրել նրան իր սիրելի ֆիլմը դիտելու:
5. Համբերություն- Սա խելացի կնոջ ամենաարժեքավոր հատկությունն է: Երբ կինը լինում է համբերատար և հանդուրժող, ապա տղամարդը նույնպես սկսում է ցուցաբերել համբերատարություն:
Սիրարփի Աղաբաբյան
http://cache.cluber.com.ua/wp-content/uploads/2015/01/manwoman.jpg