Բաժիններ՝

Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայում վերանորոգված մզկիթի բացման արարողությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:

«Տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև: Վերջինս աշխատանքային այց կկատարի Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի վերակառուցված մզկիթի բացման արարողությանը»,- հայտնել է մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ մզկիթի բացումը նախատեսված է մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին: Մզկիթում միաժամանակ կարող է գտնվել մինչև 10 հազար հավատացյալ: Մզկիթի մակերեսը վերանորոգումից հետո ավելի քան 20 անգամ ավելացել է ու կազմում է ներկայում 18,9 հազար քմ:

Հիշեցնենք, որ Պուտինի ու Էրդողանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 13-ին Բաքվում՝ Եվրոպական խաղերի բացման արարողության շրջանակում:
Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս