Վոլգոգրադում հայ երիտասարդների վրա կրակած անձը եղել է ադրբեջանցի. նոր մանրամասներ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում կոնֆլիկտ էր ծագել Frant El սրճարանում տոնվող հարսանիքից վերադարձող մի խումբ երիտասարդների ու տաքսիստի միջև, ով հրաժարվել էր սպասարկել վերջիններիս:
Մերժում ստանալով, ինչպես հայտնում է LifeNews-ը, նրանք ծեծել էին վարորդին, ով օգնության էր կանչել իր եղբորը: Վերջինս կրակել էր ատրճանակից ու վիրավորել երիտասարդներին:
Դեպքի հետևանքով 1 մարդ մահացել էր, 6-ը՝ տուժել, որոնց թվում երկուսը՝ հայ: 22-ամյա Արմեն Եղիազարյանը վնասվածք էր ստացել աջ ուսի շրջանում, իսկ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը՝ ձախ ազդրի հատվածում:
Հետաքրքիրն այն է, որ APA գործակալությունը հայտնում է, որ վարորդը ազգությամբ ադրբեջանցի է եղել՝ Վելիև ազգանունով: Նշվում է, որ երիտասարդների հետ է եղել նաև փեսացուն, ով իբր տրավմատիկ ատրճանակով սպառնացել է տաքսիստին:
Այդ ժամանակ էլ տաքսիստը կանչել է եղբորը, ով դեպքի վայր է ժամանել «Մակարով» տեսակի ատրճանակով ու կրակ բացել երիտասարդների օգնությամբ:
Փեսացուի ընկերներից 21-ամյա Յան Կլյուշինը ստացած վնասվածքներից մահացել է:
Ներկայում Վելիև եղբայրները հարցաքննվում են ոստիկանների կողմից: