Բաժիններ՝

Հռոմի պապը Կուբայում հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կուբայում հանդիպել է երկրի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ:

Հռոմի պապն Ազատության կղզի էր ժամանել սեպտեմբերի 19-ին: Մինչ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպումը Հռոմի պապը պատարագ է մատուցել Հավանայում, որին ներկա են եղել հազարավոր կուբացիներ:

Ինչպես հաղորդվում է, Հռոմի պապը Ֆիդել Կաստրոյի հետ քննարկել է կրոնի ու համաշխարհային քաղաքականությանը վերաբերող խնդիրներ:

150920234701_pope_cuba_624x351_reuters_nocredit
«Դա եղել է ոչ պաշտոնական ու ընկերական հանդիպում: Այն տևել է մոտ 40 րոպե: Հռոմի պապը Ֆիդել Կաստրոյին տվել է ավետարանական տեքստերի, կրոնական հումորի մասին գիրք: Կաստրո ընտանիքի մյուս անդամները նույնպես ներկա են գտնվել միջոցառմանը»,- հայտնել են Վատիկանի մամլո ծառայությունից:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիո Լոմբարդին ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆիդել Կաստրոյի տանը:

150920234747_pope_cuba_protests_624x351_epa_nocredit
Ֆիդել Կաստրոն, իր հերթին, Հռոմի պապին նվիրել է «Ֆիդելն ու կրոնը» գիրք, որը վերջինիս հարցազրույցներն է, որը տվել էր ժամանակին բրազիլացի հոգևորականին:

Ավելի վաղ Հռոմի պապը մատնանշել էր Կաթոլիկ եկեղեցու ու Կուբայի իշխանությունների միջև հարաբերությունների բարելավումը՝ կոչ անելով ավելի շատ ազատություն տալ այդ առաքելության իրականացման համար:

150920234829_pope_cuba_2_624x351_ap_nocredit

Նշենք, որ սա պապի՝ Կուբա կատարած առաջին այցն է, որից հետո նա կուղևորվի Միացյալ Նահանգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս