Բաժիններ՝

Հռոմի պապը Կուբա կատարած այցի ժամանակ կհանդիպի Ֆիդել Կաստրոյի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ Կուբա կատարած այցի ժամանակ, հայտնում է Vatican Insider պարբերականը:

Հաղորդվում է, որ հանդիպելու առաջարկն առաջ է քաշվել Վատիկանի կողմից ու հավանության է արժանացել Կուբայի իշխանությունների կողմից:

Հռոմի պապը Ազատության կղզի կժամանի սեպտեմբերի 19-ին: Այդ օրը ոչ մի պաշտոնական միջոցառումն պլանավորված չէ, բացի հանդիպման արարողակարգից, այդ պատճառով էլ Վատիկանում պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպումը տեղի կունենա հենց այդ ժամանակ:

Հաջորդ օրը Հռոմի պապը պատարագ կմատուցի Հավանայի Հեղափոխության հրապարակում, ապա հանդիպելու է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ:
Սեպտեմբերի 22-ին Հռոմի պապը կուղևորվի ԱՄՆ:

Ֆիդել Կաստրոն երկու անգամ՝1996 ու 1998 թվականներին հանդիպել է Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի հետ, իսկ 2012-ին՝ Բենեդիկտոս 16-րդի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս