Բաժիններ՝

Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել սիրիացի այն փոքրիկի հետ, ում հորը հունգարացի օպերատորը ոտք էր գցել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի չեմպիոնների խաղի ժամանակ, որտեղ թիմի մրցակիցն էր «Գրանադան», «Սանտյագո Բեռնաբեու» խաղադաշտ է դուրս եկել սիրիացի այն 7-ամյա փոքրիկի հետ, ում հորը հունգարացի կին օպերատորը ոստիկաններից փախչելիս ոտք էր գցել, հայտնում է obozrevatel.com-ը:

Մինչ խաղն սկսելը ֆուտբոլիստները կրել են փախստականներին աջակցություն ցուցաբերող շապիկներ:
Տեսանյութը, որտեղ կինը ոտք է գցում երեխային գրկին սիրիացի ներգաղթյալին, Twitter-ի իր էջում տեղադրել էր գերմանացի լրագրող Ստեֆան Ռիխտերը, ինչից հետո տեսագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում ու քննադատությունների ալիք բարձրացրել մարդկանց շրջանում:
Հունգարական N1TV հեռուստաալիքն ստիպված էր եղել աշխատանքից ազատել Պետրա Լազլոյին:

Ավելի ուշ Պետրան ներողություն էր խնդրել տղամարդուց իր արարքի համար, սակայն սիրիացի փախստականը Daily Mail-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի կարող ներել նրան:

Մադրիդի մարզիչների CENAFE դպրոցի նախագահ Միգել Անխել Խալանը, տեղեկանալով, որ սիրիացի տղամարդը՝ Օսամա Մոսխենը, ֆուտբոլային մարզիչ է, ով իր հայրենիքում մարզել է բարձրագույն դիվիզիոնի ակումբները, դիմել էր իսպանական El Mundo-ի լրագրողի օգնությանը: Լրագրողը «Վիլյավերդեի» ֆուտբոլիստ Մոհամմեդ Լամբրուզիի հետ ուղևորվել էր Մյունխեն, որտեղ գտել էր Մոսխենին ու նրա որդուն՝ Սաիդին սրճարանում Չեմպիոնների լիգայի առաջնության խաղը դիտելիս:

CENAFE ֆուտբոլային ակադեմիան Մոսխենին աշխատանք է առաջարկել ու համաձայնել վճարել նրա բնակարանի գումարն այնքան ժամանակ, մինչև նրանք ի վիճակի չլինեն ինքնուրույն վճարել: Սիրիացիներին կօգնեն նաև իսպաներեն սովորել:
Շուտով Իսպանիա կժամանեն նաև Օսամայի կինն ու 2 աղջիկները:
Այս տարի երկիրն ապաստան կտրամադրի 17 000 փախստականի:

10090534_original

10091376_original

10091618_original

10091845_original

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս