Բաժիններ՝

Կովկասում ամենաերկար շտրուդելը՝ 94 մետր

Արդեն 8-րդ տարին է, ինչ «Ավստրիական ավիաուղիներն» ու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը բոլորին հրավիրում են` վայելելու վիեննական ձևով պատրաստված Կովկասի ամենաերկար շտրուդելը և ձեռք բերելու եզակի հնարավորություն` շահելու միջոցառման գլխավոր մրցանակը` երկու անձի ուղևորություն՝ դեպի Վիեննա: «Եթե Դուք հետաքրքրված եք ավստրիական մշակույթով, սիրում եք շտրուդել ուտել և ճանապարհորդել և ցանկանում եք շահել հիանալի մրցանակներ, ապա սա Ձեր տոնն է»,- ասվում էր սեպտեմբերի 8-ին կայացած «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի և «Ավստրիական ավիաուղիների» կազմակերպած ամենամյա «Ավստրիական օր Մարիոթում» միջոցառման մամլո հաղորդագրության մեջ:

11997424_10205319529011942_2028233065_n 11994473_10205319528891939_2134702488_n

The longest Viennese strudel in Caucasus was presented at Armenia Marriott Hotel

The longest Viennese strudel in Caucasus was presented at Armenia Marriott Hotel

Կարդացեք նաև

The longest Viennese strudel in Caucasus was presented at Armenia Marriott Hotel

The longest Viennese strudel in Caucasus was presented at Armenia Marriott Hotel

Այս առիթով մենք զրուցեցինք Ավստրիական ավիաուղիների Հայաստանի մասնաճյուղի տնօրենԹամարա Քարքուսյանի հետ. «Այս միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը սկիզբ առավ այն մտահղացումից, որ Հայաստանում պետք է լինի Ավստրիական օր: «Ավստրիական ավիաուղիներն» այս նպատակով որոշեց համագործակցել «Արմենիա-Մարիոթի» հետ, և արդեն 8-րդ տարին է, ինչ կազմակերպում ենք այս «քաղցր» միջոցառումը: Ամեն տարի փորձում ենք շտրուդելն է՛լ ավելի երկարացնել: Մենք ուզում էինք ունենալ Կովկասի տարածքում ամենաերկար շտրուդելը: Եվ մեզ մոտ դա ստացվեց: Անցյալ տարի այն 86 մետր էր, իսկ այս տարի արդեն` 94 մետր: Չեմ կարող հիշել, թե որքան էր առաջին շտրուդելի երկարությունը, կասեմ միայն, որ երեք տարի առաջ այն մոտ 60 մետր էր: Երեք տարվա ընթացքում այն 30 մետրով երկարել է»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է անցկացվելու խաղարկությունը, Թամարան պատասխանեց. «Ինչպես տեսնում եք՝ շտրուդելը վաճառվում է կտրոններով, որի վրա գնորդը գրում է իր տվյալները: Այդ կտրոնով ձեռք է բերում խաղարկության միջոցով հիանալի մրցանակներ շահելու հնարավորություն: Իսկ խաղարկությունը տեղի է ունենալու նույն օրը ժամը 18:00-ին՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի դիմաց»:

11997983_10205319529411952_881381525_n 11997223_10205319529051943_1855036289_n 11997477_10205319528691934_1620300077_n

Ի դեպ, նշենք, որ շտրուդելի մեկ բաժինը վաճառվում էր 800 դրամով: Գնորդների պակաս Կովկասի ամենաերկար շտրուդելը չէր զգում:

«Գինն ընտրել ենք միայն այնքան, որ կարողանանք հանել շտրուդելի պատրաստման համար ծախսված մթերքի գումարը: Ոչ ավելի»,- ավելացրեց Թամարան:

Ըստ նրա՝ ամեն տարի նաև մանկատների երեխաներ են մասնակցում այս միջոցառմանը: «Այս տարի երեք մանկատներից 10-ական երեխա է մասնակցելու մեր միջոցառմանը: Հատուկ նրանց համար մենք մեկ կամ երկու ժամ ենք հատկացնում, ծաղրածու ենք հրավիրում, շտրուդել հյուրասիրում: Պարզապես ուզում ենք, որ նրանք ևս անմասն չմնան այս միջոցառմանը»,- ասաց Թամարան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս