Բաժիններ՝

«Անորոշությունները միայն ԵՏՄ-ից չեն գալիս». Գագիկ Մինասյան

«Ես չեմ կարծում, որ անորոշությունները միայն ԵՏՄ-ից են գալիս: Անորոշությունները գալիս են ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացներից և դրանք շարունակական են, դրանք ոչ սկիզբ ունեն, ոչ էլ վերջ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսության անորոշությունները կշարունակվեն հավերժ: Գ. Մինասյանի խոսքով՝ ԵՏՄ-ի անդամակցության հետևանքով ՌԴ տնտեսությունը՝ կախված հայտնի քաղաքական պատճառներից, նվազել է, և դա ազդում է նաև Հայաստանի վրա: Սակայն, ըստ նրա, անկախ նրանից՝ ՀՀ-ն կլիներ ԵՏՄ անդամ, թե ոչ, այդ իրողությունը չէր փոխվի. «Ուրիշ բան, որ անդամակցելով ԵՏՄ-ին, ՀՀ-ն այդ բացասական ազդեցությունների որոշակի մաս կոմպենսացնում է»:

Ամեն դեպքում, Գ. Մինասյանի կարծիքով, Արևմուտքի շարունակվող պատժամիջոցների պայմաններում անգամ ԵՏՄ-ն կկարողանա ոտքի կանգնել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս