«Դենի Ուելբեքը կարող է ևս կես տարի անցկացնել հիվանդանոցում». Ռոյ Հոջսոն
Անգլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվողի վերադարձը կարող է ավելի երկար ժանկետով հետաձգվել, քանի որ նա ամռանը ծնկի վիրահատության էր ենթարկվել:
«Ուելբեքն ինձ շատ է անհանգստացնում: Նա չի խաղացել ազգային հավաքականում մարտից, իսկ «Արսենալում»` ապրիլից. մոտ 4 ամիս է, ես ճի՞շտ եմ ասում: Իսկ հիմա ես լսել եմ, որ նա բաց կթողնի ևս 6 ամիս:
Ես միայն կարող եմ հուսալ, որ Դենին շատ արագ կվերականգնվի և նորից կվերադառնա դաշտ»,- Հոջսոնին ցիտում է ESPN-ը:
Սեպտեմբերի սկզբին ԶԼՄ-ները պնդում էին, որ Ուելբեքը դաշտ կվերադառնա Ամանորից առաջ:
Վերջին անգամ Դենին «Արսենալի» կազմում դաշտ է դուրս եկել ապրիլի 26-ին` «Չելսիի» դեմ խաղում:
«Արսենալի» կազմում նա անցկացրել է 34 հանդիպում և խփել է 8 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը