12 նախանշան, որ չի կարելի անտեսել
Բոլորս էլ այս կամ այն կերպ երբեմն ցավեր ենք ունենում, որոնք չենք կարողանում բացատրել: Սուր, շարունակական և ծակող ցավեր գուցե բոլորիս մոտ էլ հայտնվեն և անհետանան: Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել այս նախանշաները: Ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան այն բուժել: interesbook.ru-ն ներկայացրել է այդ նախանշանները:
Կրծքի ցավ
Կրծքի ցավը կամ ձգվածության զգացողությունը կարող է սրտի կաթվածի նախանշան լինել: Իսկ եթե ցավերը համակցվում են ճնշումով, սրտխառնոցով կամ արագ շնչառությամբ, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:
Հանկարծակի գլխացավ
Եթե հանկարծակի գլխացավեր են սկսվել ձեզ մոտ և ցավերը գնալով ուժեղանում են, սա բժշկի այցելելու լուրջ առիթ է: Քանի որ հնարավոր է, որ այս նախանշանները անոթալայնանքի (аневризма) կամ ճնշման բարձրացման, անգամ մենինգիտի նշան են:
Գիտակցության հանկարծակի կորուստ
Գիտակցության հանկարծակի կորուստն ու չկենտրոնանալու կարողությունը կարող է ուղեղում արյան զեղման կամ ինսուլտի նախանշան լինել: Դրանից բացի, այսպիսի նախանշաններն ի հայտ են գալիս արյան մեջ շաքարի ցածր մակարդակի կամ ինֆեկցիաների դեպքում:
Քաշի արագ կորուստ
Կարճ ժամանակահատվածում 5% կամ ավելի քաշի կորուստը կարող է լուրջ հիվանդությունների նախանշան լինել: Որոշ տեսակի քաղցկեղների դեպքում տեղի է ունենում քաշի արագ կորուստ, այդ իսկ պատճառով ցանկալի է անմիջապես դիմել բժշկի:
Վառ կայծեր
Եթե առկայծումներ կամ վառ լուսավոր կետեր եք տեսնում, ապա ակնաբույժին այցելելու ժամանակն է: Այսպիսի կայծերը կարող են թաղանթի լուրջ խնդիրների պատճառ լինել:
Մարմնի բարձր ջերմաստիճան
Եթե որոշակի ժամանակում անընդհատ մարմնի բարձր ջերմություն եք նկատում, ապա սա նույնպես լուրջ առիթ է բժշկին այցելելու համար, քանի որ դա կարող է մի քանի հիվանդությունների պատճառ լինել՝ մենինգիտ, ինֆեկցիոն հիվանդություններ, անգամ՝ քաղցկեղ:
Հևոց
Եթե հևոցն ի հայտ է գալիս հանգիստ ժամանակ (օրինակ երբ ֆիզիկապես ծանրաբեռնված չեք), ապա սա լուրջ մտածելու տեղիք է տալիս: Հևոցը կարող է անոթների խցանման կամ շնչառական խնդիրների նախանշան լինել:
Վերջույթների ցնցումներ
Եթե ցնցումներ եք նկատում ոտքերում, հնարավոր է՝ դրա ետևում թաքնվում են սրտի, երակների և հորմոնների հետ կապված խնդիրները: Եթե ցնցումների հետ մեկտեղ՝ ցավեր եք զգում, ապա հնարավոր է՝ ձեզ մոտ տրոմբ է առաջանում:
Փորի սաստիկ ցավեր
Փորի անսպասելի ցավերը կարող են անոթալայնանքի (аневризма) կամ արյան ոչ ճիշտ շրջանառության նախանշան լինել: Եթե բացի ցավերից՝ նաև սրտխառնոց ունեք, ապա հնարավոր է՝ պատճառը ստամոքսն է:
Անդադար հոգնածություն
Բոլորս էլ հոգնում եք, սակայն, եթե ձեր հոգնածությունը վերջին ժամանակներում սովորական երևույթ է դարձել, սա կարող է քաղցկեղի, անեմիայի կամ դեպրեսիայի նախանշան լինել:
Երիկամների հատվածի ցավեր
Եթե երիկամների հատվածներում սուր, ծակող ցավեր եք զգում, հնարավոր է, որ սրանք ճողվածքի, որդանման ելունի բորբոքումների կամ երիկամային խնդիրների նախանշաններ են:
Հաճախամիզություն
Եթե նկատել եք, որ վերջերս հաճախ եք միզում, ապա սա կարող է մի քանի խնդիրների նախանշան լինել: Ձեր խնդիրն իմանալու համար անպայման դիմեք բժշկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը