«Ես չեմ ուզում նստել նստարանին». Նեյմար
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը դժգոհ է մնացել Կոստա-Ռիկայի խաղում իրեն հատկացված խաղային ժամանակից:
«Ես սովոր չեմ նստել պահեստայինների նստարանին և չեմ ուզում սովորել: Ես ուզում եմ խաղալ, անընդհատ աշխատում եմ, որպեսզի դուրս գամ հիմնական կազմում»,- ցիտում է Նեյմարին Goal.com-ը:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ Նեյմարը կարող է մնալ պահեստային կազմում նաև ԱՄՆ-ի հետ խաղում, որը տեղի կունենա երեքշաբթի, լույս չորեքշաբթի գիշերը:
Բրազիլիայի հավաքականը հաղթեց Կոստա-Ռիկային` 1:0 հաշվով:
Նեյմարը խաղի ավարտից միայն 10 րոպե առաջ դուրս եկավ փոխարինման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը