Բաժիններ՝

Ինչպե՞ս պարզել՝ սազո՞ւմ է կարճ սանրվածքը, թե՞ ոչ

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ժամանակ առ ժամանակ ցանկանում է կտրել մազերը: Սակայն մինչ կտրելը սկսում ենք կասկածել՝ արդյոք կսազի՞ մեզ կարճ սանրվածքը, թե՞ ոչ:

Խնդիրը կարելի է լուծել հրաշալի «5,7 սանտիմետր» հավասարությամբ: Այս բանաձևն առաջարկել է հայտնի ոճաբան Ջոն Ֆրիդը: Նա երկար ժամանակ ուսումնասիրել է տարբեր սանրվածքներ և ստեղծել նորերը՝ տարբեր կառուցվածքի դեմքերի համար: Ոճաբանը հասկացել է, որ ամեն ինչ կախված է ծնոտի և ականջների դիրքի հարաբերակցությունից:

2392466310e7f756abf1393776919250_cropped_630x350 8051fdef9ba947f8d09cde3d937f1d80

Այս մեթոդը շատ հեշտ է, հստակ և գործում է բոլոր տեսակի դեմքերի համար:

Կարդացեք նաև

Այսպիսով, որպեսզի պարզեք՝ սազո՞ւմ է ձեզ կարճ սանրվածքը, թե՞ ոչ, ապա ծնոտին մատիտ մոտեցրեք՝ այն հորիզոնական պահելով, իսկ քանոնը մոտեցրեք ականջին այնպես, որ 0 նիշն ընկնի ականջի մեջտեղի հատվածում, և ուղղահայաց պահեք: Իսկ այժմ տեսեք, թե մատիտի սուր հատվածը քանոնի վրա ո՞ր թվին է մոտ: Եթե 5,7 սանտիմետր կամ ավելի քիչ, ապա սանրվածքը ձեզ համար է, իսկ եթե ավելի է, ապա՝ ոչ:

Untitled

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս