Չամիչով մաքրում. ռուսական ավանդական բժշկության արդյունավետ միջոցը
Առողջ լյարդը նշանակում է քաջ առողջություն, անսպառ էներգիա, լավ տրամադրություն և գեղեցիկ արտաքին:
Լյարդն արյունը մաքրելու և օրգանիզմից տոքսինները դուրս բերելու կարևոր դերն է կատարում:
Լյարդի մաքրումն ամենակարևոր միջոցներից մեկն է օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից և տոքսիններից բուժելու և ազատվելու համար:
Պետք է, սակայն, ճիշտ չամիչ ընտրել. լավ չամիչը պետք է մուգ կամ շագանակագույն լինի:
Լյարդը չամիչով մաքրելու բաղադրատոմս
Բաղադրություն
- Չամիչ
- Տաք ջուր
Կես բաժակ չամիչը լցրեք տաք ջրի մեջ և թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք աղբյուրի ջրով: Լվացած չամիչը լցրեք բաժակի մեջ և վրան ավելացրեք սենյակային ջերմաստիճանի ջուր: Ամբողջ գիշեր թողեք այդպես մնա ջրի մեջ: Հաջորդ առավոտ խմեք հեղուկն ու կերեք չամիչները: Մոտ 2 ժամ պառկեք անկողնում և աջ կողմի վրա տաք կոմպրեսներ դրեք: Այս գործողությունը խորհուրդ է տրվում կրկնել 7 օրը մեկ անգամ: Աբողջ բուժումը պետք է տևի մեկ ամիս՝ տարին 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը