ԱՄՆ-ը անհանգստացած չէ Իրանի հարստացված ուրանի՝ Ռուսաստանին հնարավոր փոխանցման փաստով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Շնորհավորում եմ, ընկեր: Դու արժանի էիր այդ մրցանակին: Քո հետ մի թիմում խաղալը` առանձնաշնորհ է»,- գրել է Սուարեսն իր թվիթերյան էջում:
«Մինչև հիմա ինձ հայտնի հանրային կարծիքի 3 կենտրոնների հետազոտության արդյունքները վկայում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգոստոսի կեսերի դրությամբ չի կարողանում հասնել իր նպատակին: Հետևաբար, կարծում եմ, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ականատես կլինենք բավական սրացումների, ինչը կուղեկցվի զինված ուժի կիրառման ավելի լայնածավալ գործողութուններով»:
Այսօր Ամերիկյան Սենտ Լուիսում ավարտվեց շախամատային Sinquefield Cup-ի 5-րդ տուրը: Մրցաշարի առաջատար բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարունային, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ապաստարանը, հայտնում է Spiegel-ը:
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ վարչախմբի ջղաձիգ քայլերն ընդամենը ուժեղացնում են օր առաջ իրենից ձերբազատվելու մեր վճռականությունը»:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է 7 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր ներգաղթյալների տասնյակ մարմիններով բեռնատար:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսելու:
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել է 1 մարդ, 2 ադրբեջանցի վիրավորվել է, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Der Westen-ը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի՝ «Օդդի» դեմ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից առավելագույն գնահատական է տվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և Իլկայ Գյունդոգանին:
Օգոստոսի 21-ին սրճարանի մոտ բռնության ենթարկված «Պանտեռա» անվտանգության աշխատակից Վարազդատ Խոցանյանը կայուն ծանր վիճակում է:
Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել դեպք, որը ցնցել է հանրությանը: Քաղաքային դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալների դիերը, ինչի հետևանքով մահացածների հարազատները ստացել են ոչ թե իրենց հանգուցյալների, այլ բացարձակապես օտար մահացած մարդկանց դիեր:
Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:
«2100թ. մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կհասնի 11.2 միլիարդի»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:
Օգոստոսի 28-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պակիստանը 10 տարվա ընթացքում կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո իր միջուկային արսենալով:
Ամբողջ աշխարհում անհայտ կորած անձանց թիվը ավելանում է նոր հակամարտությունների ծագման եւ սառեցված հակամարտությունների թեժացման արդյունքում: Ավելի քան 25 տարի ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հարազատները դեռեւս անորոշության մեջ են, իսկ նրանց իրավական, սոցիալական, առողջապահական եւ շատ այլ խնդիրները՝ չլուծված:
Օգոստոսի 27-ին, ժամը 8.10-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել. հիվանդանոցից հաղորդում էին, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել ԴԱԻՇ-ի 12 զինյալի, ովքեր հարձակումներ էին պլանավորել ոստիկանության ու զինվորականների դեմ:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
Օգոստոսի 21-ին ժամը 17:15-ի սահմաններում «Ոսկու շուկա»-յի աշխատակից Նելի Հարությունյանը դուրս էր եկել աշխատանքից և տուն չէր գնացել:
Լիբիայի ափերի մոտ երկու նավ է խորտակվել, կան հարյուրավոր անհետ կորածներ: Առաջին նավում, որն աղետի ազդանշան էր տվել նախօրեին, գտնվել է մոտ 50 մարդ, երկրորդում՝ մինչև 400 մարդ:
Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ու բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է օձի խայթոցից մահացած Կ. Հարությունյանի հարազատներին։
Օգոստոսի 28-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Զարիայի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: