
Կոնֆլիկտի լուծման համար բարձր մակարդակով պատրաստված նոր պարտավորությունների կարիք կա. Ուորլիք

Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ու բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշնանը պլանավորում են այցելել տարածաշրջան, սակայն նշել է, որ այցի հստակ օրը դեռ հայտնի չէ:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սեպտեմբերյան նստաշրջանին, ու բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար կարիք կա նոր պարտավորությունների՝ պատրաստված ամենաբարձր մակարդակով»,- ասել է Ուորլիքը: