
Պակիստանը կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը միջուկային զենքի ծավալով

Պակիստանը 10 տարվա ընթացքում կարող է դառնալ աշխարհում երրորդ երկիրը ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո իր միջուկային արսենալով: Այս մասին ասվում է Կարնեգի հիմնադրամի համար պատրաստված ամերիկյան վերլուծաբանների զեկույցում:
Փորձագետների կարծիքով՝ նման հեռանկարն իրական է, եթե Պակիստանը պահպանի տարեկան մինչև 20 միջուկային մարտագլխիկի արտադրության տեմպերը: Ներկայում պակիստանյան միջուկային արսենալը 6-րդն է աշխարհում ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից ու Մեծ Բրիտանիայից հետո:
Պակիստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը կոչ է արել զգուշորեն մոտենալ հետազոտության մեջ առկա գնահատականներին:
«Այդ գնահատականները շատ են չափազանցված: Պակիստանը պատասխանատու միջուկային կայսրություն է, այլ ոչ թե ավանտյուրիստ պետություն»,- հայտարարել է նա Financial Times-ի հետ զրույցում:
Պակիստանը միացավ միջուկային կայսրությունների ակումբին 1988-ին մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ իր ատոմային զենքի փորձարկումն իրականացրեց Հնդկաստանը՝ Իսլամաբադի գլխավոր մրցակիցը: Երկու երկրներն էլ միացել են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: