Երևանի կենտրոնում ցուցարարներին Բաղրամյան պողոտայից հեռացնելու ժամանակ հայ ոստիկանները ձերբակալել են թվով 46 մարդու:
Թուրքական գեներալները կքննարկեն Սիրիա ներխուժելու նախապատրաստման հարցը:
եր գրողների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում վայելել պրոֆեսիոնալ գրող լինելու հաճույքը: Ի վերջո, մենք գրեթե չունենք պրոֆեսիոնալ գրողներ: Պրոֆեսիոնալ գրող նշանակում է՝ մարդ, ով զբաղվում է միայն գրելով: Մենք ունենք հատուկենտ մարդիկ, որոնք կարողանում են զուտ գրական գործունեությամբ հաց վաստակել:
Միջինում բարձրացումը կկազմի 10 % և կտարածվի 1645 աշխատողների վրա: Մինչև տարեվերջ աշխատավարձերի բարձրացմանը կուղղվի մոտ 110,5 մլն դրամ:
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունում:
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է անում: Նրա բողոքն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հասարակությանը՝ ասելով, թե այսօր Ազատության հրապարակը պետք է բազմամարդ լիներ, ինչն այդպես չէ:
Իսպանացիների առաջին անգամ առաջարկած 10 մլն եվրոն մերժվել է:
Այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել նաև Բաղրամյան պողոտայից այսօր հեռացված ցուցարարները:
Հուլիսի 6-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Չինչին-Թովուզ ավտոճանապարհի 3-րդ ոլորանին ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց երթ չիրականացնել քաղաքում՝ ասելով, որ ոստիկանությունն բավականին ուժեր ունի, որպեսզի կանխի այն:
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինն առաջիկա 1 տարում նախատեսում է ստուգել 1631 տնտեսվարողների:
Հերթական ինքնասպանության դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, 73-ամյա թոշակառու կինն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:
Դուշանբեում երիտասարդ կինը, որը ենթադրաբար, համաձայն չի եղել ամուսնու երկրորդ կին ունենալու որոշման հետ, փորձել է ջուրը նետվելու միջոցով իր երեք անչափահաս երեխաների հետ ինքնասպան լինել:
Հավաքի մասնակիցները ոստիկանական մեքենայում
Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարիա Սուարեսը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
«Մենք իրավունք չունենք արվեստի զարգացման համաշխարհային պատմության մեջ հետ մնալու: Դրա իրավունքը մենք չունենք: Իհարկե, ես չեմ լրացրել այդ բացը, բայց իմ ջանքերը գալիս են վկայելու, որ ես գոնե աշխատել եմ այդ ուղղությամբ»,- ասում է Արտո Չաքմաքչյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Հուլիսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ա.-ի համար քաղաքացի Կ.Ռ.-ի կողմից բերված հանձնուքի միջից նարնջի հյութի 2 տարաների զննությամբ հայտնաբերել են տարաների տակ որպես նստվածք առկա սպիտակ փոշենման չլուծվող զանգված:
Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:
Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել:
Հունաստանի կառավարությունը պլանավորում է երկարեցնել «բանկային արձակուրդները» ևս մի քանի օրով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մասնակցել են Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններին:
Ռուս հայտնի էքսցենտրիկ գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր, իսկ նախկինում նաև «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը փակել է իր Սլոբոդայում գտնվող իր տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ, գրում է vesti.ru-ն:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 4-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ֆրիդման Ա.-ն:
«Ոչ մի բանով չէր զբաղվում, հիվանդ թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: Մի 15 րոպե կլիներ, որ նստած էր նստարանին: Կրակոցների ձայնից դուրս եկա, տեսա, որ սպիտակ «Ինֆինիտի» մեքենայով կրակողները հեռանում են: Հասել էր դպրոցի մոտ: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, հնարավոր չէր, որ ողջ մնար»
Իշխանությունները սկսեցին շախմատային մի պարտիա, որտեղ խաղադրույք են արել իրենց ողջ քաղքական ռեսուրսը, քաղաքացիները խաղադրույք են արել իրենց կամքը, վստահությունը, սերը Հայաստանի հանդեպ, անվախությունն ու անկոտրում նվիրումը..
Ռազմավարական հետազոտությունների ռուսական կենտրոնը իր կայքում տպագրել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության «Ռուսաստանն աշխարհում» նախագիծը, որտեղ ներառված է ընթացիկ տարվա ապրիլի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տպագրված համաշխարհային մամուլի նյութերի վերլուծությունը: Նյութերը նվիրված են եղել ռուսական թեմաներին:
«Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ՝ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագոյն դրոշներ ջարդողները։ Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան…»: