Հուլիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:
«Ես ամենայն խորությամբ ուսումնասիրել եմ մեր անցյալի արձանագործությունը, որպեսզի գործիքներս հայկական լինեն: Հետո ուզում էի, որ հայկական քանդակագործությունն իրական ճանապարհի վրա լիներ»:
Նույն օրը Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է: Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:
Հողը չի վաճառվում, ձիերը չեն վաճառվում»,-հայտարարել է գործարարը: Նա խոստովանել է, որ հիացած է Լեռնային Ղարաբաղի բնությամբ ու մարդկանցով: Լեռնային Ղարաբաղը նա համեմատել է ծաղկող այգու հետ:
Հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում և զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:
Լոնդոնի մետրոյի աշխատակիցների՝ վերջին տասնամյակում ամենախոշոր 24-ժամյա գործադուլն է սկսվել երեկ երեկոյան, որը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 9-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 478 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476 դրամը։
Հուլիսի 9-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ուֆա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, հայտնում է TASS-ը:
Ձեզ եմ ներկայացնում այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար:
Կրասնոյարսկի մարզում քրեական գործ է հարուցվել երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ, ով դարձել է մահացու ՃՏՊ-ի պատճառ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հղում կատարելով մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աղբյուրին:
Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է, այդպիսի բան գոյություն չունի, որովհետև մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Խնդիրն այն է, որ, երբ սկսվեց Հայկական ավիաուղիների վերացման պրոցեսը, այսինքն՝ արհեստական սնանկացման (իսկ դա ամենաեկամտաբեր ոլորտն է Հայաստանում), պատճառները պարզ էին: Մարդիկ հասնում են իշխանության և մտածում միայն իրենց մասին:
Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 8-ին, իր հավատարմագրերն է հանձնել դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:
168.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակցուհի Կարինե Շահվերդյանն ասաց, որ իրենք այստեղ են եկել առանց որևէ որոշման, այլ ինքնաբուխ. «Մինչև այսօր բացարձակապես ոչինչ չի փոխանցվել մեզ: Սա համակարգող խմբի որոշումը չէ, մենք չենք որոշել հավաքվել, այլ այս իրավիճակն է պարտավորեցրել, նաիրիտցիներն իրար զանգելով, բողոքելով իրար, եկել են այստեղ: Հացի խնդիր ունեն նաիրիտցիները, այսպես ո՞նց կարելի է»:
«Մեր գլխին հավաքվել են, հայհոյում են, ասում են՝ «եզդու լավը», տարբերությունն ազգի մեջ ինչի՞ է դնում: Երբ իմ ամուսինը գնաց Ղարաբաղ ծառայեց, դոշ տվեց, հայրենիքի համա՞ր չի արել, ասում եմ իրենց, ասում են՝ «ո՞վ է խնդրել, թող քո մարդը չգնար»: 3 անգամ զենք է հանել, ու ծեծել են Յուրային: Այդտեղ Յուրայի մեղքը ո՞րն է: Յուրան եզդի է, մեջքին մարդ չկա, դրա համար Յուրայի գլխին սարքո՞ւմ են: Դու տղայի դեմը իրա մորը հայհոյում ես, ո՞ր մի տեղ չի պաշտպանի իր մորը»:
«Ես Ռուսաստանը համարում եմ գլխավոր սպառնալիք: Հիմա ժամանակը չէ, որ ինչ-որ կերպով հասկացնենք ուժերի անբավարարության մասին Ռուսաստանի գործողությունների լույսի ներքո»:
«Իմ կարծիքով՝ տրամաբանական կլիներ, եթե այդ պաշտոնը զբաղեցնի Եկատերինա Զգուլաձեն, սակայն կան գործընթացի նաև այլ տրամաբանություններ, օրինակ՝ նրա ցանկությունը կամ մեր ցանկությունները՝ նրա հմտությունները օգտագործել մյուս բոլոր համալիր բարեփոխումների համար: Մենք այդ հարցը քննարկում ենք»,-նշել է Ավակովը: Վերջինիս խոսքով՝ այդ որոշման իրենք «կհանգեն 3 ամիս անց»:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց հայտնի օֆշորային սկանդալի գործով դատաքննությունը:
«Երկար տարիներ շարունակ Քըրք Քըրքորյանը անսովոր շռայլ մարդ էր: Նա հազվադեպ էր ուշադրություն կամ ճանաչում որոնում իր բարեգործությունների համար»,-գրել է երգչուհին:
Ադրբեջանում ընդդիմադիր EL շարժման առաջնորդ Էլդար Նամազովը լքել է Ադրբեջանը ու երկար ժամանակ է, ինչ գտնվում է եվրոպական երկրներից մեկում, հայտնում է AzVision.az-ը:
Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն «վեցյակի» որոշմամբ կարող է պահպանվել 2-ից մինչև 8 տարի ժամկետով:
Կրասնոյարսկի մարզում հուլիսի 10-ը սգ օր է հայտարարվել երկու ավտոբուսների բախման հետևանքով զոհվածների հիշատակին: Վաղը հեռուստաընկերություններին խորհուրդ է տրվում զերծ մնալ զվարճալի բնույթի հաղորդումների հեռարձակումից:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հուլիսի 9-ին հայտնեցին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ժամը 6:00-ից մինչև 20:30-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ-ից:
Հռոմի պապը, սակայն, ոչ թե կոկաինի թփի տերևներն է ծամել, այլ խմել է դրանից պատրաստված թեյը: Ինչպես հայտնում է Reuters-ը, Հռոմի պապը տեղի ըմպելիքը փորձել է Էկվադորից Բոլիվիա թռիչքի ժամանակ:
«Բազմիցս ենթարկվել եմ սեռական բնույթի բռնության ու բռնաբարության: Դրանում ազդեցություն ունի նաև իմ հայ լինելու հանգամանքը: Այս մասին դիմումով տեղեկացրել եմ բանտի կառավարությանը, սակայն դիմումին ընթացք չի տրվել»,- բողոքել է Մուրադ Նազարյանը:
Բանկերը փակ կմնան մինչև հուլիսի 13-ը: Կշարունակի գործել նաև բանկամոտներում կանխիկի դուրս բերման արգելքը՝ օրական 60 եվրո:
Հուլիսի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 10 հասցեում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 8-ին, ժամը 13.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ նավակ: