ՀՀ դեսպանը Գերմանիայի նախագահին է ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը

Գերմանիայի նախագահական նստավայրում` Բեռլինի «Բելվյու» պալատում, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 8-ին, իր հավատարմագրերն է հանձնել դաշնային նախագահ Յոախիմ Գաուկին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման և ամրապնդման գործում:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դաշնային նախագահի խնդրանքով Աշոտ Սմբատյանը ներկայացրել է ՀՀ – ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցութան, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գերմանական կողմի ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031