Կրասնոյարսկի մարզում 11 մարդու կյանք խլած ՃՏՊ-ի փաստով քրեական գործ է հարուցվել

Կրասնոյարսկի մարզում քրեական գործ է հարուցվել երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ, ով դարձել է մահացու ՃՏՊ-ի պատճառ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հղում կատարելով մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աղբյուրին:

«Տղամարդը ձերբակալված է, ներկայում որոշվում է նրա կալանավորման հարցը: Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության շարժման կանոնների կամ տրանսպորտային միջոցների շահագործման խախտում, ինչի հետևանքով 2 ու ավելի անձ է զոհվել)»,-հայտնել են մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան Կրասնոյարսկի մարզի М-54 մայրուղու 143-րդ կիլոմետրին՝ Բալախտայից 30 կմ հեռավորության վրա:
Ենթադրաբար, Hyundai ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել է Mercedes Benz միկրոավտոբուսին:

Տեսանյութեր

Լրահոս