Բաժիններ՝

Եկատերինա Զգուլաձեն կարող է գլխավորել Ուկրաինայի ազգային ոստիկանությունը. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Եկատերինա (Էկա) Զգուլաձեն կարող է գլխավորել նոր Ազգային ոստիկանությունը: Այս մասին 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը:

«Իմ կարծիքով՝ տրամաբանական կլիներ, եթե այդ պաշտոնը զբաղեցնի Եկատերինա Զգուլաձեն, սակայն կան գործընթացի նաև այլ տրամաբանություններ, օրինակ՝ նրա ցանկությունը կամ մեր ցանկությունները՝ նրա հմտությունները օգտագործել մյուս բոլոր համալիր բարեփոխումների համար: Մենք այդ հարցը քննարկում ենք»,-նշել է Ավակովը:
Վերջինիս խոսքով՝ այդ որոշման իրենք «կհանգեն 3 ամիս անց»:

«Մենք ոստիկանության ղեկավարության մասին որոշում կկայացնենք այն պահին, երբ «միլիցիա» բառը ընդհանրապես դուրս կգա շրջանառությունից»,-հայտարարել է Արսեն Ավակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031