Բաժիններ՝

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանին համարում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք: Միաժամանակ, նա կոչ է արել ավելացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Եվրոպայում, հայտնում է Reuters-ը:

«Ես Ռուսաստանը համարում եմ գլխավոր սպառնալիք: Հիմա ժամանակը չէ, որ ինչ-որ կերպով հասկացնենք ուժերի անբավարարության մասին Ռուսաստանի գործողությունների լույսի ներքո»,-ասել է Ջեյմսը:

Նա նաև իր հիասափությունն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի 28 անդամներից միայն 4-ն են կարողացել հասնել իրենց առաջ դրված նպատակին, այն է՝ ՀՆԱ-ի 2%-ը ծախսել պաշտպանության վրա:

Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանին մեղադրել էր «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031