Հունաստանում բանկերը դարձյալ փակ են, Ցիպրասը ԵՄ-ին նոր պլան է խոստանում

Հունաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարեցնել «բանկային արձակուրդները»: Բանկերը փակ կմնան մինչև հուլիսի 13-ը: Կշարունակի գործել նաև բանկամոտներում կանխիկի դուրս բերման արգելքը՝ օրական 60 եվրո:

Հունական իշխանությունները վստահեցնում են, որ ունեն բավարար քանակությամբ սննդամթերք ու վառելիք ու կոչ են անում երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին խուճապի չմատնվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ հինգշաբթի կներկայացնի ճգնաժամից դուրս գալու նոր «ռեալիստական պլան»: Դա վերջնաժամկետն է, որը տրվել է Աթենքին եվրոգոտու երկրների կողմից:
Կիրակի օրը հունական ճգնաժամի հարցը կքննարկվի Եվրամիության արտահերթ գագաթաժողովում, որին կմասնակցեն ԵՄ բոլոր 28 երկրները:

Տեսանյութեր

Լրահոս