Սերժ Սարգսյանը մեկնել է Ուֆա՝ մասնակցելու ՇՀԿ-ի գագաթաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ուֆա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, հայտնում է TASS-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ևս Ուֆա է մեկնել՝ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ այս տարի Ռուսաստանը նախագահում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Ներկայում ՇՀԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Պակիստանը, Աֆղանստանը Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031