Քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացելու կապակցությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցմության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողներին ասաց, որ ոստիկանական գործողությունների վերաբերյալ իրենց քաղաքական գնահատականը կտան ավելի ուշ, իսկ հիմա հետևում են, որպեսզի ոստիկանական բաժանմունքներ տարված քաղաքացիների նկատմամբ բռնություն չկիրառվի:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներից մեծ մասին բերման ենթարկեց պողոտայից:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ ասելով, թե լրագրողները իրենց «բարձունքում չէին», որովհետև իրենք հորդորում էին նրանց մայթերից աշխատել, չխանգարել իրենց աշխատանքը, բացել պողոտայի երթևեկելի մասը, սակայն լրագրողներն այդպես էլ չհետևեցին իրենց կոչերին:
Քիչ առաջ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից: Նրանցից շատերին ոստիկանությունը տեղափոխեց ոստիկանական բաժանմունքներ:
Ոստիկանությունը քիչ առաջ անցամ գործողությունների: Նրանք փորձում են Բաղրամյան պողոտան ազատել ցուցարարներից:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով ձերբակալված Արա Բադուաղյանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Արա Բուդաղյանին կալանավորելու մասին, ինչը բավարարվել է:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին կոչ արեց դուրս գալ Բաղրամյան պողոտայից և կանգնել աջ կամ ձախ մայթեզրին և չխանգարել ոստիկանության օրինական գործողություններին:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ գործադրել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանների մոտ նույնիսկ մահակներ չկան:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հեռանում է քաղաքականությունից, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Բաղրամյան պողոտայում 168.am-ի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն ասել է, որ ոստիկանությունը պողոտայից աղբամանները տեղափոխել է դատարանի որոշման արդյունքում:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ եկավ Բաղրամյան պողոտա: 168.am-ի հետ զրույցում՝ նա ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան չբացվի: Խոսելով ոստիկանության հայտարարությունների մասին, թե իրենք բռնություն չեն գործադրելու ցուցարարների նկատմամբ, Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ նախկինում էլ են եղել նման հայտարարություններ, սակայն ջրցան մեքենաներով ցրեցին ցուցարարներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հաստատում է Վրաստանի հետ դատապարտյալների արտահանձնմանը վերաբերող պայմանագրի խզումը:
Թբիլիսիում շենք է փլուզվել, որի փլատակների տակ է մնացել 4 մարդ: Փրկարարները մեկին կարողացել են հանել փլատակների տակից, մյուս երեքը մահացել են:
Ոստիկանությունը փորձում է կանխարգելիճ միջոցներ կիրառել, որովհետև այսօր արդեն բողոքի ակցիայի մասնակիցների կողմից ժամկետ տրված եղել է մինչև 21.00-ը, որ եթե բողոքի ակցիայի պահանջները չկատարվեն, աղբամանները առաջ են տարվելու:
Այս պահին կարմիր բերետավորները կանգնել են աղբամանների դիմաց, իսկ հետևի կողմից ոստիկանները հեռացնում են աղբամանները:
168.am-ը բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ զրուցել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիաների ու դրանց նշանակության մասին:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից տեղեկացնում է, որ այս պահին ակտիվիստները ոստիկաններից ժամանակ են խնդրում տեղափոխվելու համար, սակայն ոստիկանները ժամանակ չեն տալիս:
Հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած զանգվածային դեպքերի առնչությամբ մենք մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում էինք խնդրել Ոստիկանությունից:
Ուրեմն երեկ իմացա, որ համակուրսեցիներիցս մեկին ազատել են աշխատանքից, ով աշխատում էր ոստիկանական համակարգում՝ որպես մետրոյի անվտանգություն պահպանող:
Երեկ Սանդրինգեմ դղյակում կայացել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտայի մկրտության հանդիսավոր արարողությունը:
Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո կարմիր բերետավորները պատ են կազմել բարիկադների մոտ:
«Կա «պսեվդոպառլամենտական հանրապետություն» հասկացությունը, որի դեպքում իրականում էլի դատարանները կախված են լինում իշխանությունից, երբ այդ պառլամենտական կոչված հանապետությունը լինում է մեկ կուսակցության կամ խունտայի իշխանություն: Ես համոզված եմ, որ եթե մենք անցնենք պառլամենական հանրապետության, կվարկաբեկվի պառլամենտական հանրապետության իմաստը»:
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով:
Նախօրեյին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները:
Թուրքիայի հարավարևմտյան Մանիսա նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են:
Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց, ինչպես նաև եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդման հետևանքով, ինչի մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անդրեյ Մակարևիչը «Նորությունների ռուսական ծառայությանը տված հարցազրույցում» մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը:
Երկու վիրավոր զինծառայողների վիճակն էլ, բարեբախտաբար, նորմալ է, ճիշտ է, կոտրվածքներ ունեն, բայց կայուն է վիճակը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկա այցն սկսել է Էկվադորից: Սա 2013թ. Հռոմի պապ դառնալուց ի վեր արդեն նրա երկրորղ շրջագայությունն է Լատինական Ամերիկայի երկրներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: