Բաժիններ՝

Թուրքիայի փոխվարչապետը հեռանում է քաղաքականությունից

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հեռանում է քաղաքականությունից, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Այսօր Արընչը վերջին անգամ որպես փոխվարչապետ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի վաղ Բյուլենթ Արընչը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից:

67-ամյա քաղաքական գործիչը Թուրքիայի քաղաքական էլիտայի ամենաուժեղ ֆիգուրներից է, ովբ ակտիվ քաղաքական գործունեություն է վարում 1983 թվականից: Նա համարվում է նաև Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը:

Բյուլենթ Արընչը եղել է կուսակցության առաջին անդամներից մեկը, ով սուր քննադատության էր ենթարկում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նա հայտարարում էր, որ Թուրքիայի նախագահն ամբողջությամբ տեղեկացված չէ քրդական խնդիրը դեմոկրատական ուղիով լուծելու դետալների մասին:

Այս հայտարարության պատճառով «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամներ այս տարվա մարտին պահանջել էին նրա հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031