Բաժիններ՝

Ռուսաստանը խզել է Վրաստանի հետ դատապարտյալների արտահանձնմանը վերաբերող պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հաստատում է Վրաստանի հետ դատապարտյալների արտահանձնմանը վերաբերող պայմանագրի խզումը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Ռուսաստանն ավելի վաղ միակողմանի կարգով որոշել էր խզել դատապարտված անձնանց արտահանձնմանը վերաբերող Վրաստանի հետ պայմանագիրը, որը կողմերը կնքել էին Մոսկվայում 1996 թվականի մարտի 19-ին:

Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարվել է Վրաստանի իշխանություններին ուղարկել համապատասխան հրամանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031