Տնական միջոց՝ մոծակների դեմ
Interesbook կայքը ներկայացրել է մի բաղադրատոմս, որը կօգնի ընդմիշտ մոռանալ մոծակների գոյության մասին: Այս հրաշալի բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները կան յուրաքանչյուրիս տանը:
Բաղադրություն
- Բուսական յուղ
- 9% քացախ
Վերցրեք այս լուծույթներից հավասար չափաքանակներով և խառնեք միմյանց: Կստանաք սպիտակ գույնի էմուլսիանման զանգված: Այս խառնուրդի ժամկետն անսահմանափակ է:
Ստացված խառնուրդը պետք է քսել մարմնի բաց մասերին և կարող եք հանգիստ գտնվել դրսում մինչև ուշ գիշեր: Համոզված եղեք, որ մոծակները կմոռանան ձեր մասին:
Բացի այս միջոցից, մոծակների դեմ հրաշալի կերպով գործում է նաև խոզի յուղը կամ եղինջի հյութը:
Եթե, այնուամենայնիվ, մոծակները հասցրել են խայթել, ապա՝
- Պատրաստեք աղային խյուս. աղը խառնեք ջրով և քսեք խայթած հատվածներին: Սկզբում մրմռում է, սակայն հետո անմիջապես անցնում է խայթած տեղը:
- Խայթած հատվածներին 9%-անոց քացախ քսեք և տրորեք սոդայով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը