«Հիմնական պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, հիմնական պատճառը զենքով ցուցարարների մեջ լինելն էր, հիմնական պատճառը խմած մարդկանց ներկայությունն էր, հիմնական պատճառը դատարակ, տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե մենք միջոցառում ենք անում, եթե ակցիա է արվում, եթե մարդիկ իրենց պահանջն են ներկայացնում, ավելին, սոցիալական պահանջն են ներկայացնում, ընկալման փիլիսոփայությունը կա մեր մեջ»:
Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողատայում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին տեղափոխեցին ցուցարարներից մեկի վրանը: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարար աղջկան տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում վրան տեղադրել չի կարելի, ուստի ստիպված են այն տեղափոխել Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղից էլ ցուցարարը կարող է գնալ և վերցնել. «Շատ գեղեցիկ է»,- ասաց Օսիպյանն ու ցուցարարին հորդորեց գնալ Արաբկիրի ոստիկանության բաժին և վերցնել այն:
Հունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դաժան ռեալցիան զայրացրեց մարդկանց ու միայն ավելի ուժեղացրեց նրանց մտադրությունը՝ շարունակել նստացույցը: Ցերեկվա ժամերին, անտեսելով ամառվա շոգը, մի քանի հարյուր մարդ նստացույց է անում: Նրանք ոգևորված են՝ երգում են ժողովրդական երգեր, շուրջպար են պարում»:
Կալիֆոռնիայում կայացել է Saturn Awards 2015 կինո-մրցանակաբաշխությունը: Ստացած մրցանակների թվով առաջատար են «Հանիբալ»(NBC) և «Քայլող մեռյալներ»(AMC) սերիալները: Նախագծերից յուրաքանչյուրն ստացել է երեքական մրցանակ: Մրցանակաբաշխության կազմակերպիչն է Գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիան: Սերիալները մրցանակներ ստացել են հետևյալ նոմինացիաներում.
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Երբ մեքենաները բերվել են արդեն քաղմաս, այնտեղ իրենց բացատրել են, որ ազդանշան տալու համար իրենց մեքենաները բերման են ենթարկել: Կոչ ենք անում ոստիկանությանy ետ վերադարձնել այդ մեքենաները, որովհետև որևէ տեղ չկա նշված, որևէ օրենքով չի կարգավորվում, որ ազդանշան տալու համար մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ»:
Շատ, չափազանց հետաքրքիր բաներ են պարզվում, երբ ուսումնասիրում ես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսները։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծածառյողի սպանության դեպքի առթիվ։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով երևանյան ցույցերին, հայտնում է, որ երևանյան երեկվա ցույցերը եղել են ամենազանգվածայինը՝ բողոքի ցույցերն սկսելուց ի վեր:
Թունիսի 5 աստղանի Imperial հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է մինչև 40 մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բելգիայի ԱԳՆ-ին:
ԱՄՆ-ում կայացել է Saturn Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է Գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիան: Հիմնական նոմինացիաներում ներկայացված լիամետրաժ ֆիլմերը մրցանակներ են ստացել հետևյալ հաջորդականությամբ:
Չնայած վաղ առավոտին, Մարշալ Բաղրամյան փողոցից լսվում է բարձր երաժշտության ձայն: Մի քանի տասնյակ ցուցարարները ժողովրդական պարեր են պարում, նրանցից շատերն իրենց վզին կապել են Հայաստանի եռագույնը:
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Երեկ ԱՄՆ Գերագույն դատարանը օրինականացրեց միասեռ ամուսնություննեևն ամբողջ երկրի տարածքում, ինչի կապակցությամբ էլ Վաշինգտոնում Սպիտակ տան շենքը մութն ընկնելուն պես լուսավորվել է ծիածանի բոլոր գույներով, որոնք խորհրդանշում են ԼԳԲՏ-շարժումը, հայտնում է BBC-ն:
Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամաններից վրա կանգնած ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացավ և նա ցած ընկավ աղբամանի վրայից:
«Այս միջոցառումների ավարտից հետո կամ այսօր կգաք Արաբկիրի ոստիկանությունից կվերցնեք վրանը»,-ասաց Օսիպյանը:
Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարեւոր դերակատարում ունի ԱԺ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է առանց միջադեպերի:
ggTaxi-ն ևս $50,000 դոլար է ստացել ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» ծրագրի շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:
«ԱՄՆ-ում ևս առաջանում են այս կամ այն սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այլ եղանակով են լուծում ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն` անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության բարձրացրած շարժմանն ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Ցյուրիխի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 1-ին խստացնել անվտանգության միջոցառումները, քանի որ այդ օրը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը վայր կդնի իրավասությունները և կդադարի ղեկավարել ֆուտբոլային ամենամեծ կառույցը:
Walt Disney ընկերությունը պլանավորել է արկածային ֆիլմ նկարահանել Չարլզ Դարվինի մասին: Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը:
Երևանի կենտրոնում իրավիճակի լարումից հետո Բաղրամյանի պողոտայում ստեղծված խուճապը հաջողվեց հաղթահարել:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է նոր ուժեր կենտրոնացնել Բաղրամյանի պողոտայում և ավելի ակտիվացած ռեժիմով աշխատել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում և Ֆրանսիայի հրապարակում գրանցված լարվածությունից հետո:
Որոշ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեց ակտիվիստների հետ, որպեսզի նրանք բացեն Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկն ու Ֆրանսիայի հրապարակը և չխոչընդոտեն երթևեկությանը: