Բաժիններ՝

Հրաժեշտի երեկո Բլատերի համար

Ցյուրիխի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 1-ին խստացնել անվտանգության միջոցառումները, քանի որ այդ օրը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը վայր կդնի իրավասությունները և կդադարի ղեկավարել ֆուտբոլային ամենամեծ կառույցը:

Նման հայտարարության պատճառներից մեկը այն է, որ Facebook-ի հոլանդացի օգտատեր Ռոդին Բոուխայզենն իր էջում առաջարկել է համախոհներին նշել Բլատերի դարաշրջանի ավարտը:Նա գրում է, որ ինքն ու իր համախոհները երկար են սպասել այս պահին, և առաջարկում է հրաժեշտի մեծ երեկո կազմակերպել Բլատերի համար:

Ըստ facebook-ում նշված ցուցանիշի` ավելի քան 21 000 մարդ համաձայնել և խոստանում են դեկտեմբերի 1-ին գնալ Ցյուրիխ, որտեղ գտնվում է ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը:

Հիշեցնենք նաև, որպես ՖԻՖԱ-ի նախագահ 5-րդ անգամ վերընտրված Բլատերը որոշում ընդունեց պաշտոնաթող լինել՝ ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն սկանդալների պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս