Թունիսում ԴԱԻՇ-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 40 մարդու

Թունիսի 5 աստղանի Imperial հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է մինչև 40 մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բելգիայի ԱԳՆ-ին:

Նշվում է, որ ստացած վնասվածքներից մահացել է բելգիացի մի զբոսաշրջիկ:
Ավելի վաղ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը իր վրա պատասխանատվություն է վերցրել Թունիսում հյուրանոցի վրա հարձակման համար:

Հիշեցնենք, որ երեկ ահաբեկիչները կրակ էին բացել հյուրանոցում հանգստացողների վրա՝ սպանելով տասնյակ մարդկանց: Հարձակվողներից մեկը փախուստի ժամանակ գնդակահարվել է, ևս մեկին իրավապահները կարողացել են ձերբակալել:

Տեսանյութեր

Լրահոս