
Հայտնի են Saturn Awards 2015 մրցանակաբաշխության հաղթողները (ցանկ)

ԱՄՆ-ում կայացել է Saturn Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է Գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիան: Հիմնական նոմինացիաներում ներկայացված լիամետրաժ ֆիլմերը մրցանակներ են ստացել հետևյալ հաջորդականությամբ:
1. Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ- INTERSTELLAR
2. Լավագույն ֆենթեզի- «Հոբիտ. 3 բանակների պատերազմները»
3. Լավագույն սարսափ ֆիլմ- «Դրակուլա»
4. Լավագույն թրիլլեր- Gone girl
5. Լավագույն մարտաֆիլմ և արկածային ֆիլմ- «Չկոտրվողը»
6. Լավագույն արտասահմանյան ֆիլմ – «Սթիվեն Հոքինգի մոլորակը»
8. Լավագույն անիմացիոն ֆիլմ- «Լեգո. ֆիլմ»
9. Կոմիքսի լավագույն էկրանացում- «Գալակտիկայի պահապանները»
10. Լավագույն ռեժիսոր- Ջեյմս Հանն(«Գալակտիկայի պահապանները»)
11. Լավագույն սցենարիստ- Քրիստոֆեր Նոլան, Ջոնաթան Նոլան (INTERSTELLAR)
12. Լավագույն դերասան- Քրիս Փեթ («Գալակտիկայի պահապանները»)
13. Լավագույն դերասանուհի- Ռոզամունդ Փայք (Gone girl)
14. Լավագույն երաժշտություն- Հանս Ցիմմեր (INTERSTELLAR)
15. Լավագույն գրիմ- «Գալակտիկայի պահապանները»
16. Լավագույն էֆեկտներ- INTERSTELLAR
17. Երկրորդ պլանի լավագույն դերասան- Ռիչարդ Արմիթեջ («Հոբիտ. 3 բանակների պատերազմները»)
18. Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի- Ռենե Ռուսո (Stringer)
Saturn Awards մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 41-րդ անգամ: