Բաժիններ՝

Walt Disney ընկերությունը ֆիլմ կնկարահանի Չարլզ Դարվինի մասին

Walt Disney ընկերությունը պլանավորել է արկածային ֆիլմ նկարահանել Չարլզ Դարվինի մասին: Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը:

Նախագծի հեղինակը Սթիվեն Գեհանն է, որը հիմնականում զբաղվում է ֆիլմերի ռեժիսուրայով: Ամենայն հավանականությամբ, ֆիլմում կտեսնենք 1831-1836թթ. HMS Beagle նավով կատարած Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդությունը: Այդ ճանապարհորդության ընթացքում Դարվինն արել է այնպիսի բացահայտումներ, որոնք նրան դարձրին աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը:

Կզբաղվի՞ Գեհանը ֆիլմի նկարահանման աշխատանքներով, թե՞ կսահմանափակվի միայն սցենար գրելով, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ իր ճամփորդության ժամանակ Դարվինը եղել է Տեներիֆե կղզում, Կանաչ Հրվանդանի կղզիներում, Բրազիլիայի ափերին, Արգենտինայում, Ուրուգվայում, Հրո Երկրում, Տասմանիայում, Կոկոսյան կղզիներում, որտեղից բերեց մեծ քանակի հետազոտություններ։ Արդյունքները նա շարադրել է իր գործերում՝ «Բնագետի որոնումների օրագիրը» (The Journal of a Naturalist, 1839), «Բիգլ» նավի վրա ճամփորդության կենդանաբանությունը» (Zoology of the Voyage on the Beagle, 1840), «Կորալյան խութերի կառուցվածքը և բաշխումը» (The Structure and Distribution of Coral Reefs, 1842); Առաջին հետաքրքիր բնական երևույթներից, որ Դարվինը նկարագրել էր իր գիտական գրականության մեջ, եղել են պենինտենտես հատուկ ձևի սառցե բյուրեղները, որոնք առաջանում են Անդերում սառցադաշտի մակերեսի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս