Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտվեց

Երևանի կենտրոնում իրավիճակի լարումից հետո Բաղրամյանի պողոտայում ստեղծված խուճապը հաջողվեց հաղթահարել: «Ոչ Թալանին» նախաձեռնության անդամները վերականգնեցին իրենց ակցիայի բնականոն ընթացքը, իսկ կենդանի պատ կազմած պատգամավորները և շոու-բիզնեսի ներկայացուցիչները զբաղեցրին իրենց տեղերը:

Ակտիվիստները հորդորեցին նաև բոլորին, բացի լրագրողներից, չկանգնել աղբամանների վրա, որոնք այս օրերին ակտիվիստների համար բարիկադներ են դարձել: Այս պահին Բաղրամյանի պողոտայում ակտիվիստները հայկական երաժշտություն են ունկնդրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930