Բաժիններ՝

Ռոնալդուի մասին ֆիլմ կնկարահանվի

«Ռեալ Մադրիդի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ աշնանը մեծ էկրաններին հնարավոր կլինի դիտել իր մասին պատմող ֆիլմ:

Ֆուտբոլիստն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերի միջոցով:

«Շատ հուզված եմ, քանի որ ձեզ նորություն ունեմ հայտնելու:

Դուք դրա մասին արդեն գիտեք: Ուզում եմ հայտարարել, որ իմ մասին ֆիլմ է նկարահանվելու: Մնացեք կապի մեջ՝ ավելին իմանալու համար»,- գրել է Ռոնալդուն Facebook, Twitter և Instagram սոցիալական կայքերում:

Ֆիլմը 30-ամյա հարձակվողիկյանքի պատմությունը չէ: Ֆիլմում խոսվելու է Ռոնալդուի կյանքի մեկ տարվա մասին:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս