Բաժիններ՝

Հայաստանի հավաքականն արդեն Բաքվում է

Հայաստանի հավաքականն արդեն Բաքվում է և մարտական է տրամադրված խաղերի բացման արարողությունից մեկ օր առաջ:

«Մենք արդեն մեկ օր է, ինչ Բաքվում ենք, և թիմը բաղկացած է 6 անձից: Բնակվում ենք խաղերի մարզական ավանում:

Մեզ հետ է նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ մարզիկ կա: Հարևանությամբ տեղակայված են Գերմանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները: Ընդհանուր խմբին կմիանան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիները և մարզիչները:

Տրամադրվածությունը մարտական է, իսկ հավաքականը պատրաստ է պայքարի»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Եվրոպական առաջին խաղերի Հայաստանի հավաքականի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի Ռոման Ամոյանը, ով 59 կգ քաշային կարգում կմենամարտի հունիսի 13-ին: Մյուս երեք մարզիկները կմենամարտեն հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930