Բաժիններ՝

Բարեգործական հանդիպում. կխաղան «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» լեգենդները

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին տեղի կունենա բարեգործական հանդիպում «Ռեալ Մադրիդի» և «Լիվերպուլի» լեգենդների միջև, որից ստացած ամբողջ հասույթը կտրամադրվի «Ռեալ Մադրիդի» բարեգործական ֆոնդին: Հանդիպումը տեղի կունենա մադրիդյան ակումբի հարազատ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը բավականին մատչելի են՝ 5, 10 և 15 եվրո:

Խմբերի կազմերում կխաղան ակումբների լեգենդները: «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղան Զինեդին Զիդանը, Կլարենս Զեեդորֆը, Ֆեռնանդո Մորիենտեսը, Ռոբերտո Կառլոսը, Էմիլիո Բուտրագենյոն, Ֆրանսիսկո Պավոնը, Կլոդ Մակելելեն և այլք: Իսկ «Լիվերպուլի» կազմը լեգենդների թվով չի զիջում մադրիդցիներին՝ խաղադաշտ դուրս կգան Մայքլ Օուենը, Ջեյմի Կարրագերը, Ռոբբի Ֆաուլերը, Լուիս Գարսիան, Սթիվ Մակմանամանը և այլք:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս