Դեն նետեք բոլոր դեղամիջոցները. մեղրի և դարչինի խառնուրդն ավելի օգտակար է
Գուցե չհավատաք, բայց ըստ healthyandnaturallife.com-ի՝ դարչինի և մեղրի խառնուրդը կարող է բուժել ամեն տեսակի հիվանդություն: Լավագույնն այն է, որ երկու բաղադրիչներն էլ մատչելի են և հասանելի: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել դարչինի և մեղրի խառնուրդն օրական գոնե 1 անգամ: Կարող եք այն քսել հացի վրա և ուտել, կամ պարզապես առավոտյան նախաճաշել դրանով:
Խոլեստերինի բարձր մակարդակ
Մեկ բաժակ թեյի մեջ լցրեք 3թ/գ դարչին և 2ճ/գ մեղր: Այս ըմպելիքը խմելուց հետո խոլեստերինի մակարդակը 2 ժամում կիջնի 10 %-ով:
Բերանի տհաճ հոտ
Ամեն առավոտ բերանը ողողեք 1թ/գ դարչինի, մեղրի և գոլ ջրի խառնուրդով: Սա կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից ամբողջ օրվա ընթացքում:
Մրսածություն
1/4 թ/գ դարչինի և 1թ/գ մեղրի խառնուրդը կբուժի մրսածությունը և կօգնի վերականգնվել դրանից հետո: 3 օր շարունակ ամեն առավոտ օգտագործեք այս խառնուրդը և կտեսնեք, որ շատ կարճ ժամանակում կազատվեք մրսածությունից և հազից:
Գրիպ
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում իսպանացի բժիշկները պարզել են, որ մեղրը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը գրիպից և այլ տեսակի վիրուսներից:
Սրտի հիվանդություններ
Հացի վրա մեղր քսեք և վրայից մի փոքր դարչին լցրեք: Սա հրաշալի նախաճաշ է և սննդարար ձև՝ օրը սկսելու համար: Դարչինի և մեղրի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել նույնիսկ քրոնիկ արթրիտից:
Ստամոքսի ցավ
Մեղրի և դարչինի խառնուրդը կօգնի հանգստացնել ստամոքսի ցավը՝ անկախ նրանից, թե ինչպես և ինչ հարաբերակցությամբ եք ուտում այն:
Իմունիտետ
Ամեն օր օգտագործեք դարչինի փոշին և մեղրը՝ օրգանիզմը տհաճ վիրուսներից և բակտերիաներից պաշտպանելու և իմունային համակարգը լավացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը