Բաժիններ՝

Նախաճաշ, որը պատրաստվում է քնած ժամանակ

Քնելուց առաջ խառնեք ստորև ներկայացված բաղադրիչները և առավոտյան արթնանալուց հետո պատրաստի նախաճաշ կունենաք:

Ձեզանից կպահանջվի միայն մեծ տարա, որի մեջ պետք է լցնել 1/3 բաժակ վարսակի փաթիլներ և մեկ թեյի գդալ չիայի սերմեր, քառորդ բաժակ կաթ և  քառորդ  բաժակ յոգուրտ: Սա նախաճաշի հիմնական մասն է: Կարող եք ավելացնել տարբեր մրգեր կամ բանջարեղեն՝ ըստ ճաշակի: healthyandnaturallife.com-ը Ձեզ է առաջարկում համեղ նախաճաշերի բաղադրատոմսերը:

A-Breakfast-Cooked-While-You-Sleep-Yes-Its-Possible

1. Գազարի հրաշք պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝ նախօրոք պատրաստված խառնուրդին ավելացնել 2ճ/գ մեղր, 3ճ/գ դարչին, 3ճ/գ կտրատած գազար և կես բաժակ ընկույզ:

Կարդացեք նաև

A-Breakfast-Cooked-While-You-Sleep-2

2. Հապալասի նախաճաշ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1թ/գ վանիլի փոշի, հապալասի ջեմ և թարմ հապալաս՝ զարդարելու համար:

A-Breakfast-Cooked-While-You-Sleep-3

3. Եթե շոկոլադ եք սիրում, կարող եք ավելացնել 1ճ/գ կակաո, 1բաժակ թարմ կտրատած ելակ և մի քանի կտոր շոկոլադ՝ զարդարելու համար:

A-Breakfast-Cooked-While-You-Sleep-4

4. Կարող եք պատրաստել բանանի և ընկույզի խառնուրդ: 2ճ/գ թխկու օշարակ, 3ճ/գ գետնանուշի յուղ և 1ճ/գ կոկոսի ալյուր:

A-Breakfast-Cooked-While-You-Sleep-5

Խառնուրդները պահեք սառնարանում ամբողջ գիշեր և առավոտյան կունենաք սննդարար, համեղ և օգտակար նախաճաշ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս