
Կույր մարդիկ կարող են նայել համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցները 3D կրկնօրինակներով

Մադրիդի պատկերասրահներից մեկում բացվել է նկարների յուրահատուկ ցուցադրություն` նախատեսված կույր մարդկանց համար:
Պրադո թանգարանը (the Museum of Prado) հայտնի է համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցների իր հավաքածուներով: Վերջերս այնտեղ բացվել է նկարների մի հրաշալի ցուցադրություն, որը հնարավորություն կտա կույր մարդկանց նկարները «տեսնել»: Այդպիսի հնարավորություն է տալիս 3D ձևաչափը:
Կրկնօրինակների նյութակազմավորման գործընթացին ակտիվորեն մասնակցել են թույլ տեսողություն ունեցող մարդիկ, իսկ տպագրվել են դրանք 3D ձևաչափով աշխատող Didu տպիչով:
Այս աշխատանքների ստեղծման հիմնական գաղափարն այն է, որ ուռուցիկ պատկերներն ավելի հեշտ կընկալվեն շոշափման միջոցով:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր նկարի կողքին կա ձայնային ուղեցույց և նկարագրություն` Բրայլի տառատեսակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը