Մակեյի խոսքերով` վիզային ռեժիմի ազատականացման մասին ԵՄ-ի հետ Բելառուսի բանակցությունները մոտ են եզրափակիչ փուլին:
Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի Մոլդովայի հանդեպ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի էր ենթարկել 64-ամյա Վանյա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Որևէ մեկը չի խոստացել, որ «Արևելյան գործընկերությունը» լինելու է ավտոմատ ուղի դեպի ԵՄ-ին անդամակցում:
Մամեդովն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:
ԵՄ-ն Ուկրաինայից ու Վրաստանից ակնկալում է վիզային ռեժիմի ազատականացման պլանի 2-րդ փուլի պայմանների իրականացում:
Օրերս ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Այցի շրջանակում մայիսի 20-ին ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարար Արմեն Երիցյանը։
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը ճանաչել է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ձգտումները:
Մայիսի 22-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գործարկումը հետաձգել մինչև 2017 թվականը:
Մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը:
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենայի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ:
«Եթե գործող իշխանությունը, ինչպես շատերդ փորձում եք կրկնել, նպատակ ունենա վերարտադրության, ապա այդ վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող համակարգի պարագայում, քան փոփոխելու դեպքում: Դա միանշանակ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ում մասին, որ դուք ակնարկում եք, գեներալ Սարոյանը՝ բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձ է և արժանի բարձր գնահատականի: Այն փաստը, որի մասին խոսեցիք, միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի է ականատես լինում, աշխարհի ցանկացած խորհրդարան նման փաստերի ականտես լինում է»:
Մայիսի 22-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 15 շենքից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
«Ադրբեջանն ու Բելառուսը միացել են ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերություն» ծրագրի Ռիգայում ընթացող չորրորդ գագաթնաժողովի հռչակագրի տեքստի համաձայնեցումից հետո, պատասխանելով «Wall street journal»-ի լրագրողի հարցին ասաց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Այո, բոլոր մասնակիցները ստորագրել են` ներառյալ Ադրբեջանը:
«Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովն անցկացնել Քիշնևում:
Մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Թուրքիայի իշխանությունները քանիցս բարի կամքի դրսևորումներ են ցուցաբերել Հայաստանի հանդեպ:
Վերջին մեկ տարում Գրիբաուսկայտեն հնչեղ ձևով բավական շատ է քննադատել Ռուսաստանին, ինչն անգամ եվրոպացի առաջնորդների թվում արել են քչերը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Չինաստանի երեք քաղաքացիների կողմից Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գագաթաժողովի հռչակագիրը Վրաստանի ու Ուկրաինայի համար չի նախատեսելու վիզային ռեժիմի ազատականացում:
Լուկաշենկոն Մինսկում հայտարարել է, որ սխալ է համարում Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ռուսաստանին քննադատելը:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Եղիազար Վոլոդիայի Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ:
«Այս պահին ընթանում է Ռիգայի ԱԼԳ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում և երեկ դրա մասին նշեց Անգելա Մերկելը, որ ՀՀ քաղաքականությունը տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի չմեծացնելու առումով կարևորեց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառել եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը: Ճիշտ մոտեցում կա նաև ԵՄ կողմից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Ռիգայի գագաթնաժողովի մասին:
Անդրադառնալով ժամկետներին՝ Գագիկ Հարությունյանն ասաց. «Համենայնդեպս, աշնանը մենք կկարողանանք մեզ հետ կապված աշխատանքներն ավարտելով՝ ներկայացնել: Թե դրանից հետո Հանրապետության նախագահը լրացուցիչ քաղաքական քննարկումներ կկազամակերպի՞, թե՞ոչ, հավանություն կտա՞, թե՞ ոչ, կվերադարձնի՞ լրացուցիչ հարցերը մշակման, թե՞ ոչ… այդ բոլորը հնարավոր են, ու դրանով պայմանավորված՝ կլինի հետագան»:
«Էլեկտրաէներգիայի հետ կապված շատ բան մութ է, շատ բան անհասկանալի, պաշտոնյաների մոտ էլ շատ բան պարզ չէ: Մի հարց է՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, այլ հարց է, թե ինչպես է ձևավորվել 250 մլն պարտքը: Այսինքն՝ այս համակարգը ամբողջությամբ ուսումնասիրման կարիք ունի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: