![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային զորքերը մայիսին համատեղ վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/93211_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, կորպուսի գեներալ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս Բաքու է ժամանել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցերը, մայիսին Բաքվում ու Նախիջևանում անցկացվելիք ցամաքային զորքերի համատեղ վարժանքների և սեպտեմբերին կայանալիք ռազմաօդային ուժերի նախապատրաստությունը:
Բանակցություններին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը: