Թուրքիան ու Ռուսաստանը բանակցում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու համար. Նիհաթ Զեյբեքչի

Ռուսական  ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի համար չափազանց կարևոր առևտրային ու ռազմավարական գործընկեր է: Այս մասին Թուրք-թաթարական գործարար ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին.

«Իմ կարծիքով՝ հեշտորեն կարելի է հասնել մեր առաջնորդների հնչեցրած 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը: Մենք Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ ռազմավարական նպատակ ենք դրել՝ վերացնելու մեր երկկողմ առևտրի առջև բոլոր խոչընդոտները: Մեր նպատակը լիակատար ազատ առևտուրն է»:

Զեյբեքչին հավելել է, որ ներկա փուլում տեխնիկական բանակցություններ են տարվում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ. «Ներկայումս ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 32-35 միլիարդ դոլար:

Այնպես որ, 100 միլիարդն այնքան էլ հեռու չէ: Բացի այդ, ցուցանիշները մի քանի անգամ կաճեն ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Թուրքիան ու Ռուսաստանն ունեն միմյանց կարիքը, իսկ Թաթարստանի Հանրապետությունը կամրջի դեր կխաղա մեր միջև հարաբերություններում: Բացի այդ, Թուրքիան կարևոր երկիր է ռուս ներդրողների համար: Ներդրումային հոսքը չպետք է լինի մեկ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930