Բաժիններ՝

Կադիրովը պատմել է, որ 20 անգամ հրաժարականի խնդրանքով դիմել է Պուտինին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է, որ հրաժարականի հարցով քանիցս դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Երիտասարդությունն աճում է: Այս տարածաշրջանը դաշնային կենտրոնին ավելի շատ է աջակցում, քան՝ մնացյալ բոլոր շրջանները: Դուք կարծում եք, որ ինձ համար հե՞շտ է:

Ես ասում եմ, որ հաճույքով 20 անգամ խնդրել եմ, որ ինձ բաց թողնեն: Ես չեմ կառչում աթոռից: Հանրապետության ղեկավար լինելը շատ պատասխանատու աշխատանք է Բարձրյալի, ժողովրդի, նախագահի առաջ: Ես չեմ խնդրել այդ պաշտոնը: Ես երբևէ չեմ կառչել այդ պաշտոնից: Ես խնդրել և այսօր էլ խնդրում եմ, ես պատրաստ եմ հաճույքով հրաժարական տալ: Մենք ունենք լավ թիմ: Քանի դեռ ես ղեկավարում եմ հանրապետությունը, պաշտպանելու եմ շրջանի ու նրա բնակիչների իրավունքները»:

Անդրադառնալով ուժայինների վրա կրակ բացելու իր սկանդալային հայտարարությանը՝ Կադիրովը հայտարարել է, որ դա զգացական հայտարարությունն էր. «Դա էմոցիաների վրա հենված հայտարարություն էր: Պարզապես վիրավորական էր, որ նման բաները (հանրապետության տարածքում հատուկ գործողություններ) արվում էին՝ առանց համաձայնեցման:

Մենք ապրում ենք իրավական պետությունում՝ Ռուսաստանում, ինչի համար էլ հանձնում ենք հանցագործներին: Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչներին: Եթե մարդը հանցանք է գործել, ապա ես պաշտպան չեմ կանգնի նրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս