Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է «սև շուկայում» ուրանի հարստացման տեխնոլոգիաներ գնելու փորձի մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին իրազեկել է Իրանի կողմից «սև շուկայում» ուրանի հարստացման տեխնոլոգիաներ գնելու փորձերի մասին: Այս մասին նշված է ՄԱԿ-ի փորձագիտական խմբի զեկույցում:

Դրանում նշված է, որ բրիտանական կառավարությունը հայտնաբերել է միջուկային տեխնոլոգիաների գնման ցանց, որը կապված է իրանական երկու ընկերության հետ: Խոսքը գնում է Centrifuge Technology Company (TESA) և Kalay Electric Company (KEC) ընկերությունների մասին:

Ներկա դրությամբ KEC-ը գտնվում է ՄԱԿ ԱԽ-ի պատժամիջոցների ներքո, իսկ TESA-ն՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ներքո: Նրանց կասկածում են ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ մշակելուն մասնակցելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930