Իրանի հավաքականի պաշտպանը որակազրկվել է 9 ամսով` մրցակից թիմի երկրպագուին հարվածելու համար
Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան Իրանի ազգային հավաքականի և «Պերսեպոլիսի» պաշտպան Մոհամմադ Ռեզա Խանզադեհին՝ երկրպագուին հարվածելու համար 9 ամսով որակազրկել է:
Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում քաթարական «Լեխվիայից» կրած 3:0 պարտությունից հետո 23-ամյա ֆուտբոլիստը ձախ ձեռքով հարվածել է մրցակից թիմի երկրպագուին:
Խանզադեհը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել իր այս պահվածքը, սակայն «Պերսեպոլիսը» որոշում է կայացրել բողոքարկել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան